Լրահոս

10.02.2018 09:48


Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi-ն, Porsce Cayenne-ն ու Mercedes GLE-ն. կա վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi-ն, Porsce Cayenne-ն ու Mercedes GLE-ն. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ազատամարտիկների և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում բախվել են Porsce Cayenne մակնիշի 08 AM 077 համարանիշի, Mitsubishi մակնիշի 359 ՍԼ 25 համարանիշի և Mercedes GLE մակնիշի 05 GԼ 505 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բախման հետևանքով Mercedes-ի առջևի աջ կողմի անվահեծանը պոկվել է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը