Լրահոս

09.02.2010 14:02


Է. Շարմազանով. «Նախագահի ուղերձն ազդակ էր՝ ուղղված և՛ Թուրքիային, և՛ միջազգային հանրությանը»

Է. Շարմազանով. «Նախագահի ուղերձն ազդակ էր՝ ուղղված և՛ Թուրքիային, և՛ միջազգային հանրությանը»

-Սա ազդակ էր՝ ուղղված և՛ Թուրքիային, և՛ միջազգային հանրությանը,-այսպես է մեկնաբանել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հղած ուղերձը։

-Այս ուղերձը ևս մեկ անգամ փաստում է այն կարևորագույն հարցը, որ նախաձեռնությունը հայկական կողմինն է, և հայկական կողմը շարունակում է իր քաղաքականությունը։ Նախագահի ուղերձում շատ հստակ ազդակներ կան՝ ուղղված թե՛ Թուրքիային, թե՛ միջազգային հանրությանը։ Առաջինը, թերևս, այն է, որ հայկական կողմը պատրաստ է  իրականացնել այն պարտավորությունները, որ ստանձնել է հոկտեմբերի 10-ին։

Է. Շարմազանովն ասել է, թե ուղերձում հստակ ազդակ կա ՝ուղղված Թուրքիայի իշխանություններին, որ խոսքն ու գործը չպետք է իրար հակասեն.

-Եվ եթե Թուրքիան ստորագրել է արձանագրությունները, ապա հարիր չէ, որ ապակառուցողական մոտեցում ցուցաբերի։ Ավելին, նախագահն իր խոսքում ևս մեկ հստակ ազդակ է ուղարկում, որ ժամանակն այս գործընթացի օգտին չի աշխատում, և խնդիրն այն է, որ կարճ ժամանակահատվածում այս խնդիրը լուծվի։ Որովհետև երկու կողմերն էլ իրենց վրա պատրաստակամություն են վերցրել, որպեսզի լուծեն այս խնդիրը, և սերունդներին այս կնճռոտ խնդիրը չթողնեն։ Կարծում եմ՝ պատահական չէ, որ նախագահի խոսքն ավարտում է այն տողով, որ ժամանակն է եկել վճռականության, և պետք է վճռականություն ցուցաբերել,-նկատել է ՀՀԿ մամլո խոսնակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը