Լրահոս

01.03.2018 09:58


Երևանում 23-ամյա վարորդը Skoda-ով բախվել է տրոլեյբուսի հետնամասին. կա վիրավոր

Երևանում 23-ամյա վարորդը Skoda-ով բախվել է տրոլեյբուսի հետնամասին. կա վիրավոր

Երեկ՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Թևոսյան փողոցում 23-ամյա Սարգիս Դավթյանը իր վարած Skoda մակնիշի 35 NF 613 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 42-ամյա Արմեն Հակոբյանի վարած թիվ 1 երթուղին սպասարկող Skoda մակնիշի տրոլեյբուսի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Skoda-ի վարորդ Ս. Դավթյանը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը