Լրահոս

09.02.2010 14:54


ՀՌԱՀ նախագահը հետախուզական ծառայություն չէ, լրտեսներ էլ չի պահում

ՀՌԱՀ նախագահը հետախուզական ծառայություն չէ, լրտեսներ էլ չի պահում

«7օր»-ն արդեն փոխանցել էր, որ ըստ իր տեղեկությունների՝ Բաղրամյան 26-ից հեռուտաընկերություններին խիստ հրահանգ է իջեցվել օր առաջ ավարտին հասցնել հատկապես բոլոր այն հեռուստասերիալները, որոնք բռնություն են քարոզում և «գողական» աշխարհի մասին են պատմում։ Մեկնաբանելով այս տեղեկությունը՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը «7օր»-ին ասել է.

ս հետախուզական ծառայություն չեմ, որ լրտեսներ պահեմ, տեսնեմ՝ նախագահականն ի՞նչ շփումներ, տարբեր հարաբերություններ ունի։ Ինձ հրահանգ որևէ մեկից չի իջեցվել։ Եթե հրահանգ պետք է համարեք օրենքի դրույթը, որը որ սահմանված է, այդ դեպքում ինձ հրահանգել է ՀՀ օրենսդրությունը՝ ստեղծել չափորոշիչներ։

Արդյոք այդ չափորոշիչնե՞րն են պատճառը, որ օրինակ այս ուրբաթ ցուցադրվելու է «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» հեռուստասերիալի վերջին սերիան, իսկ շաբաթ՝ Հանրային հեռուստաընկերության «Որբերը-2»-ի։ Անգամ միաժամանակ երկու սերիա են ցուցադրում, նույնիսկ օգտագործվում են շաբաթ օրերը։

Այս կապակցությամբ Գ. Ամալյանը պատասխանել է, որ հեռուստաընկերությունները կարող էին հաջորդ սերիայից ձևափոխել սերիալի կուլտուրան՝ հանելով գռեհկաբանությունը, հայհոյախոսությունը և արյունալի տեսարանները, սակայն թերևս տնտեսապես ավելի շահավետ է եղել սերիալի ոճը թողնել նույնը՝ այն հետագայում խտասկավառակներով վաճառելու կամ վարձակալության հանձնելու համար։

-Համոզված եմ, որ սերիալների քանակությունը չի պակասելու։ Մարդիկ կանեն այլ կուլտուրայով և՝ շա՛տ սերիալներ, որովհետև հանրությունը ոնց որ թե սերիալներ նայում է,- նշել է Գ. Ամալյանը՝ ավելացնելով, որ որպես հեռուստադիտող նախընտրում է գեղարվեստական բարձր և ճանաչողական արժեք ներկայացնող, հումանիստական գաղափարներ քարոզող սերիալները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը