Լրահոս

14.03.2018 11:58


«Արմավիր» ՔԿՀ-ից դատապարտյալները փորձել են փախուստի դիմել

«Արմավիր» ՔԿՀ-ից դատապարտյալները փորձել են փախուստի դիմել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 13-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, կանխել են դատապարտյալների՝ նախապես ծրագրված և նախապատրաստված փախուստի փորձ: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Քրեակատարողական հիմնարկի N մասնաշենքի երկրորդ հարկի խցերից մեկում պատիժը կրող երկու դատապարտված անձինք փորձել են փախուստի դիմել՝ կտրելով խցի ճաղավանդակը: Հետաքննություն է կատարվում:

Այս խորագրի վերջին նյութերը