Լրահոս

14.03.2018 15:46


Երևանում բախվել են Toyota Land Cruiser-ն ու Lexus-ը. Lexus-ը մխրճվել է Nissan-ի, Nissan-ն էլ՝ Opel-ի մեջ

Երևանում բախվել են Toyota Land Cruiser-ն ու Lexus-ը. Lexus-ը մխրճվել է Nissan-ի, Nissan-ն էլ՝ Opel-ի մեջ

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «Երիցյանների խաչմերուկում», բախվել են Lexus մակնիշի 77 DX 771 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 30 ՍՕ 303 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 80 QC 001 համարանիշի ավտոմեքենային։ Վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 ԼM 624 համարանիշի ավտոմեքենային։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը