Լրահոս

22.03.2018 22:21


Սպառնացել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Աշտարակի կամրջից

Սպառնացել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Աշտարակի կամրջից

Մարտի 22-ին, ժամը 19:24-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջից. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են 1972 թ. ծնված Հ. Ն.-ի ինքնասպանության փորձը: Հ. Ն.-ը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը