Քաղաքական

19.04.2018 00:08


«ԳԱԼԱ» խմբակցությունը միանում է ոչ բռնի թավշյա հեղափոխությանը

«ԳԱԼԱ» խմբակցությունը միանում է ոչ բռնի թավշյա հեղափոխությանը

Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունն իր աջակցությունն է հայտնում պայքարի այն գործողություններին, որոնք այս օրերին տեղի են ունենում Հայաստանում:

Մենք միանում ենք ոչ բռնի թավշյա հեղափոխությանը, եւ մեր սատարումն ենք հայտնում հրապարակում կանգնած տասնյակ հազարավոր քաղաքացիներին, մասնավորապես, այն պայծառ, ազատամիտ երիտասարդներին, ովքեր հանուն մեր երկրի ապագայի դուրս են եկել արդարացի պայքարի՝ ընդդեմ բռնություններով, խաբեությամբ ու կեղծիքով առաջնորդվող և ոստիկանական պատնեշների հետեւում թաքնվող վարչախմբի վերարտադրության:

«ԳԱԼԱ» խմբակցություն

Այս խորագրի վերջին նյութերը