Քաղաքական

22.04.2018 22:31


Լևոն Բարսեղյանին մեղադրանք առաջադրվեց

Լևոն Բարսեղյանին մեղադրանք առաջադրվեց

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Արաքս Մելքոնյանը:

Լեւոն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը) եւ 225,1-րդ հոդվածի 1-ին (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը) եւ 2-րդ (Հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը) մասերով:

Նախաքննական մարմինը դիմել է դատարան Բարսեղյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախօրեին Լեւոն Բարսեղյանը բերման էր ենթարկվել ապրիլի 21-ին Գյումրիում, ապա ազատ էր արձակվել:

Այս խորագրի վերջին նյութերը