Քաղաքական

04.05.2018 12:49


Թիվ 11 դպրոցում բողոքի ակցիա է ընդդեմ տնօրեն Ազիզյանի (տեսանյութ)

Թիվ 11 դպրոցում բողոքի ակցիա է ընդդեմ տնօրեն Ազիզյանի (տեսանյութ)

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտները, ծնողները և աշխատակիցներից ոմանք այսօր բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը։

Աշակերտները վանկարկում են «Ազիզյան, հեռացի՛ր», իսկ ուսուցիչներն ու ծնողները պնդում են, որ դպրոցում տարիներ շարունակ եղել է դրամահավաքություն, իրենց ստիպել են մասնակցել ՀՀԿ-ի երթերին և հավաքներին:

Հիշեցնենք, որ սա այն Ազիզյանն է, որը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է եղել ու մշտապես մասնակցել է ՀՀԿ-ի նախընտրական արշավին: Իսկ քարոզարշավներից մեկի ժամանակ՝ Ռուզաննա Ազինյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն ուսանողական տարիներին կրակոտ երիտասարդ էր։

Հիշեցնենք նաև, որ Ռուզաննա Ազիզյանը 2012թ․ դատի էր տվել 7or.am լրատվավերլուծական կայքին այն բանի համար, որ ապրիլի 16-ին հրապարակել էր «Սերժ Սարգսյանի համակուրսեցի տնօրենը ուսուցիչներից 100 դոլա՞ր է պահանջում» վերնագրով նյութը` նույն դպրոցի ծնողների ահազանգով՝ առ այն, որ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանն առաջին դասարանի ուսուցիչներից 100–ական դոլար է պահանջում։ Մեզ դիմած ծնողները, հասկանալի պատճառներով, չկորաղացան իրենց դեմքով հաստատել լուրերը և դատարանում գործը փակվեց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը