Տնտեսական

21.06.2018 12:54


Կառավարությունը հարկերից ազատեց Վահրամ Բաղդասարյանի ընկերությանը

Կառավարությունը հարկերից ազատեց Վահրամ Բաղդասարյանի ընկերությանը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «ՎԱԲԱ» ընկերությանը մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին նախագիծը, հայտնում է NEWS.am-ը:

Կառավարության սահմանած կարգով ընտրված «ՎԱԲԱ» ՍՊԸ–ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թ. հունիսի 19–ից մինչև 2019 թ. հունիսի 19–ը ներառյալ ներմուծվող ապրանքների ԱԱՀ–ի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված երեք տարի ժամկետով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց որոշման նախագիծը ներկայացնող տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից՝ արդոք այսպիսի որոշումներ կայացնելու համար կան որոշ սահմանված չափանիշներ. «Այսինքն, այստեղ սուբյեկտիվիզմի մասին խոսք լինել չի կարող, եւ եթե որեւէ ընկերություն այդ չափանիշներին համապատասխանում է՝ կառավարությունը դրական որոշում է կայացնում»։

Ի պատասխան Մինասյանը նշեց, որ կառավարության որոշմամբ, սահմանված վեց չափանիշ կա, որոնցով գնահատվում է ցանկացած ծրագիր։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի «ՎԱԲԱ» ընկերությունը պատկանում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։ «ՎԱԲԱ» դա պատգամավորի անվան ու ազգանվան առաջին երկու տառերի հապավումն է: Ընկերությունը ստեղծվել է դեռևս 2002 թ.:

Մանրամասները՝ NEWS.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը