Աշխարհ

21.07.2018 07:07


Թրամփի նախկին խորհրդական. «Էրդողանը աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից է»

Թրամփի նախկին խորհրդական. «Էրդողանը աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից է»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից մեկը։

Խոսելով այն հարցի մասին, թե ինչպիսի քաղաքական գործիչների է հավանում Դոնալդ Թրամփը, Բենոնն ասել է.

«Կարծում եմ, Թրամփն ուժեղ մարդկանց է հավանում, ինչպես, օրինակ, Չինաստանի նախագահն է։ Նա Էրդողանին և Պուտինին նույնպես հավանում է։ Ըստ իս՝ Էրդողանն աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից մեկն է։ Թրամփը սիրում է ուժեղ առաջնորդներին, ովքեր առաջնահերթություն են տալիս սեփական երկրին։ Նա նաև հավանում է նրանց, ովքեր ազգայնական են ու ուշադրություն չեն դարձնում մյուսների ասածների վրա»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը