Քաղաքական

13.08.2018 13:59


Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների և «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (տեսանյութ)

Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների և «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (տեսանյութ)

Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի և այլ համայնքների բնակիչները և «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ։

Նրանք կառավարությունից պահանջում են կոնկրետ պատասխան տալ հանքի հետագա շահագործման հետ կապված, կոչ անել՝ վերջ տալ Ամուլսարի ճանապարհների շրջափակմանը, ապահովել արժանապատիվ աշխատելու իրենց սահմանադրական իրավունքի վերականգնումը։

«7օր»-ի հետ զրույցում աշխատակիցները նշել են, որ եթե հանքի շահագործումը դադարեցվի, ապա ընտանիք պահելու միակ ճանապարհը կմնա արտագաղթը։ Նաև համոզմունք են հայտնել, որ հանքի շահագործումն անվտանգ է և կառավարության որոշումը պետք է լինի դրական։

Որոշ ժամանակ անց ցուցարարներից բաղկացած պատվիրակությունը հանդիպել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ։ Վերջինը հայտնել է, որ որոշումը կառավարությունը կկայացնի օգոստոսի վերջին։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը