Լրահոս

06.03.2010 16:07


Քաղաքագետ. «Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նախաձեռնությունը հաշվարկված քայլ էր»

Քաղաքագետ. «Հայ–թուրքական  հարաբերությունների կարգավորման գործընթացի նախաձեռնությունը հաշվարկված քայլ էր»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն ասել է, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի քննարկումը տարբերվում էր նախորդ տարիների նմանատիպ քննարկումներից, որովհետև ԱՄՆ կառավարության կողմից չկար բացահայտ քննադատություն, թուրք-ամերիկյան հարաբերություններն այնքան էլ հարթ չէին, չէր աշխատում հրեական լոբբին, և ԱՄՆ-ի կողմից նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի կողմից դեպի կասեցում էր տարվում։

Նրա խոսքերով՝ հայ-թուրքական  հարաբերությունների կարգավորման գործընթացի նախաձեռնությունը շատ հաշվարկված արտաքին քաղաքական քայլ էր, և դա էլ նպաստեց, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ քվեարկի բանաձևին։

-Երբ բանակցությունների գաղտնի փուլը վերածվում է բացի, և Թուրքիան հանդես է գալիս այն դերում, որում հայտնվել է (որպես ձգձգող, տապալող, ժխտող կողմ), և երբ այս պայմաններում ինչ-որ երկրում սկսվում է Ցեղասպանության ճանաչման մասին քննարկում, ու Թուրքիան շարունակում է ասել, որ մենք Հայաստանի հետ խոսում ենք, և դուք այս քննարկմամբ կխանգարեք, այդ երկիրն ասում է՝ դուք Հայաստանի հետ չեք խոսում. դուք խոսելու իմիտացիա եք անում,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը