Լրահոս

24.11.2018 14:23


ՃՏՊ Արմավիր քաղաքում. կան տուժածներ

ՃՏՊ Արմավիր քաղաքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արաքս կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Prado» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ.) և ՎԱԶ-21011» մակնիշի (վարորդը՝ Մ. Գ., ծնված 1984 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Ա. Գ.-ն (ծնված 1974 թ.) և Ռ. Մ.-ն (ծնված 1966 թ.) հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը