Լրահոս

19.12.2018 12:46


Հերթական ողբերգական դեպքը Վանաձորում. կիսակառույց շինության մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

Հերթական ողբերգական դեպքը Վանաձորում. կիսակառույց շինության մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Արցախ պուրակում կառուցվող կիսակառույց շենքի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի:

Ըստ նախնական տեղեկությունների, նա նշված շինության պահակն էր, ով վայր է ընկել է շինության վերին հարկից:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ մեկ այլ ողբերգական դեպք էր տեղի ունեցել նշված վայրում, երբ աշխատակիցը վերամբարձ կռունկից ընկել ու տեղում մահացել էր:

Այս խորագրի վերջին նյութերը