Աշխարհ

26.12.2018 13:17


Թուրքական տանկերը հատել են թուրք-սիրիական սահմանը (տեսանյութ)

Թուրքական տանկերը հատել են թուրք-սիրիական սահմանը (տեսանյութ)

Թուրքան զինտեխնիկա է ուղարկել Սիրիա: Դեկտեմբերի 25-ի երեկոյան նկատվել է, թե ինչպես են Թուրքիայի սահմանամերձ Քիլիս նահանգից տանկերով բեռնված բեռնատար մեքենաները հատում թուրք-սիրիական սահմանը:

Ըստ աղբյուրի՝ շարասյունը շարժվել է դեպի Սիրիայի Թել Ռըֆաթ և Մանբիչ շրջաններ, որտեղ նախատեսվում են ռազմական գործողություններ քրդական ուժեր: Վերջիններիս Անկարան համարում է ահաբեկիչներ, իսկ Վաշինգտոնին՝ ոչ: ԱՄՆ-ն քուրդ զինյալներին դիտարկում է որպես կարևոր գործընկեր Սիրիայում գտնվող ահաբեկիչների դեմ պայքարում:

Ըստ նախատեսվածի՝ Թուրքիան արդեն պետք է Մանբիչում սկսած լիներ քրդական ուժերի դեմ ռազմական օպերացիան, բայց այն վերջին պահին հետաձգվել է: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն որպես հետաձգման պատճառ նշել է այն հանգամանքը, որ թուրքական կողմը չի ցանկանում վնաս հասցնել այդ տարածքում տեղակայված ամերիկացի զինվորներին:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը