Աշխարհ

26.12.2018 20:57


Մխիթարյանը լավագույն ցուցանիշն է գրանցել «Արսենալի» կիսապաշտպանների շրջանում

Մխիթարյանը լավագույն ցուցանիշն է գրանցել «Արսենալի» կիսապաշտպանների շրջանում

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի կիսապաշատպնների շրջանում առաջատարն է գրեթե բոլոր ցուցանիշներով: «Զինագործների» կիսապաշտպանների վիճակագրական տվյալները ներկայացրել է Sky Sports-ը:

Մխիթարյանը 4 գոլ է խփել (առաջին հորիզոնական), գոլ է խփել միջինը 210 րոպեն մեկ (առաջին հորիզոնական), 30 հարված է կատարել (առաջին հորիզոնական) և 27 անգամ էլ խլել է գնդակը (երկրորդ հորիզոնական):

Հիեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք է ստացել Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի` «Տոտենհեմի» հետ կայացած խաղի ընթացքում:

Ապաքինման համար ֆուտբոլիստից կպահանջվի 6 շաբաթ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը