Աշխարհ

27.12.2018 20:41


Ադրբեջանը 2019-ին պաշտպանությանը կհատկացնի 1 մլրդ 787 մլն դոլար

Ադրբեջանը 2019-ին պաշտպանությանը կհատկացնի 1 մլրդ 787 մլն դոլար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հաստատել է 2019-ի պետական բյուջեն: Այս մասին հայտնում է Day.Az-ը:

Այսպես` բյուջեում նախատեսված է 3,038 միլիարդ մանաթ (մոտ 1 մլրդ 787 մլն դոլար) հատկացնել պաշտպանությանը, 2,286 մլրդ մանաթ` կրթությանը, 1,042 մլրդ մանաթ` առողջապահությանը, 2,62 մլրդ մանաթ` սոցիալական պաշտպանությանը և ապահովմանը և այլն:

Նշենք, 2018 թ. համար ռազմական ոլորտին հատկացվել էր շուրջ 2 մլրդ 738 մլն մանաթ (շուրջ 1,62 մլրդ ԱՄՆ դոլար՝ դեկտեմբերի 29-ի փոխարժեքով):

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը