Աշխարհ

08.01.2019 20:51


Վրաստանում խոզի գրիպից մահվան 10 դեպք է գրանցվել

Վրաստանում խոզի գրիպից մահվան 10 դեպք է գրանցվել

Այս փուլում H1N1 վիրուսից (խոզի գրիպից) լաբորատոր հաստատված է մահվան 10 դեպք: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:

Խոսելով ընդհանուր առմամբ սուր շնչառական վարակների մասին՝ նա ընդգծել է, որ հունվարի առաջին շաբաթվա ընթացքում հիվանդացության դեպքերը նվազել են 21 միավորով:

Կենտրոնի տնօրենը վստահեցրել է, որ երկրում բավականաչափ դեղորայք կա:

Հավելենք՝ Rustavi 2 հեռուստաընկերությունը հղվելով իր աղբյուրների վրա, տեղեկացնում է, որ մահվան դեպքերի թիվը գերազանցում է 10-ը․ մահացել է արդեն 11 մարդ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը