Լրահոս

15.03.2010 12:36


Լենմարկեր. «ԼՂ հակամարտությունը պետք է այս տարի լուծվի»

Լենմարկեր. «ԼՂ հակամարտությունը պետք է այս տարի լուծվի»

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ԼՂ հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերն այսօր Ադրբեջանում ասել է, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է այս տարի լուծվի։ Խոսելով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հնարավորության մասին՝ նա ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կա բանակցությունների հայտնի ձևաչափ։ Հիմնախնդրի լուծման բանակցությունները պետք է շարունակվեն հենց այս ձևաչափով»։ Լենմարկերը  նշել է, որ հակամարտության կարգավորումը ձգձգվում է, և չնայած հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ երկու կողմերը շարունակում են զոհեր տալ։ Նրա կարծիքով՝ ոչ մի հակամարտություն, այդ թվում և ղարաբաղյանը, չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։

Ըստ «Trend»-ի

Այս խորագրի վերջին նյութերը