Աշխարհ

11.01.2019 18:44


Յըլդըրըմի որդիների մասին սկանդալային լուր հրապարակած լրագրողը հայտնվել է բանտում

Յըլդըրըմի որդիների մասին սկանդալային լուր հրապարակած լրագրողը հայտնվել է բանտում

Ստամբուլի դատարանը թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի նախկին թղթակից Փելին Ունքերին դատապարտել է 1 տարի և 1 ամսվա ազատազրկման և պարտավորեցրել վճարել մոտ 8600 լիրա (1500 դոլար) փոխհատուցում:

Պատճառն այն է, որ Ունքերը «Cumhuriyet»-ում Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի (այժմ՝ Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ) որդիների օֆշորային սկանդալում ներգրավվածության մասին լուրեր էր հրապարակել:

Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ «Paradise Papers» անվանումը ստացած փաստաթղթերի հրապարակումից հետո, օֆշորային սկանդալի կենտրոնում էին հայտնվել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և նրա որդիները: Փաստաթղթերից հայտնի էր դարձել, որ վարչապետի որդիները՝ Էրքամ Յըլդըրըմը, Բյուլենթ Յըլդըրըմը Մալթայում ունեն 5 ընկերություններ (Hawke Bay Marine Co, Black Eagle Marine, South Seas Shipping N.V., Dertel Shipping Limited, Nova Warrior Limited.): Պարզվել էր նաև, որ Յըլդըրըմի որդիներից բացի նրա հորեղբայր Յըլմազ Յըլդըրըմը նույնպես օֆշորային գոտում իր անվամբ գրանցված 2 ընկերություն ունի:

Կայացրած որոշումից հետո լրագրողներից հետ զրույցում Ունքերը ասել է, որ վճիռն անարդար է, ինքը կատարել է իր լրագրողական պարտականությունները և պահանջելու է, որ իրեն արդարացնեն:

Թուրք թղթակիցը ազատազրկման է դատապարտվել «պետական ծառայողին վիրավորելու» հոդվածով:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը