Լրահոս

11.01.2019 22:15


26-ամյա կինը խախտել էր քրեական օրենսգրքի երկու հոդված

26-ամյա կինը խախտել էր քրեական օրենսգրքի երկու հոդված

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 10-ին, Մոսկվա-Երևան չվերթով 26-ամյա Գոզալ Մ.-ն ինքնակամ ժամանել է Հայաստան և նույն օրը՝ ժամը 19.30-ին, օդանավակայանից ինքնակամ ներկայացել ոստիկանության Շենգավիթի բաժին. Գոզալ Մ.-ն 2018թ. հունվարի 8-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրանսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329 հոդվածի 1-ին մասի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը