Լրահոս

17.03.2010 12:52


Շիրակ Թորոսյան. «Եղբայրական հարաբերությունների մեջ բավական լուրջ ձևականություն կա»

Շիրակ Թորոսյան. «Եղբայրական հարաբերությունների մեջ բավական լուրջ ձևականություն կա»

-Ամեն դեպքում՝ և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ մենք եղբայրական հարաբերությունների մեջ ենք։ Ես կարծում եմ, որ այդ եղբայրական հարաբերությունների մեջ բավական լուրջ ձևականություն կա, որովհետև հարաբերությունները եղբայրական են լինում այն ժամանակ, երբ միմյանց նկատմամբ եղբայրավարի են տրամադրված։ Մինչդեռ վրացական իշխանությունները ջավախահայության նկատմամբ թշնամաբար են տրամադրված, ինչը հուշում է, որ իրական եղբայրություն լինել չի կարող,-«Հենարան» ակումբում նշել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։

Նա նշել է նաև, որ բոլոր կոչերը՝ լուծել ջավախահայության խնդիրները, որպեզսի իրական բարեկամություն հաստատվի, վրացական իշխանության կողմից ամբողջությամբ չի ընկալվում։ Ինչ վերաբերում է հայկական կողմին, Շ. Թորոսյանն ասել է, որ վերջինս այս հարցում բավական տեղաշարժ ունի, և որոշ գերատեսչություններ սկսել են արձագանքել իրենց ոլորտին վերաբերող խնդիրներին։ Մասնավորապես ՀՀ կրթուրյան և գիտության նախարար Արմեն Աշոտյանը վերջերս Վրաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նրա առջև կրթության ոլորտի առնվազն երեք հարցի վերաբերյալ պահանջ էր դրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը