Լրահոս

17.03.2010 16:14


Ադրբեջանում կանխվել է ահաբեկչական գործողությունների շարք

Ադրբեջանում կանխվել է ահաբեկչական գործողությունների շարք

Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է կրոնական ծայրահեղականների խմբավորման 8 անդամ։

Ինչպես հաղորդում է «АПА»-ն, կրոնական ծայրահեղականների խմբավորման անդամները ծրագրել էին մասսայական ահաբեկչական գործողությունների մի ամբողջ շարք։

Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ներկայացուցիչը, ձերբակալվածների մեջ կան նաև ահաբեկիչներ Դաղստանից և Չեչնիայից։

Խմբավորման անդամներից մեկը ձերբակալվել է Բալակենյան մարզում Վրաստանից զենքի փոխադրման ժամանակ։ Նրա մոտից առգրավվել են մեծ քանակությամբ զենք և թմրադեղ։

Հետաքննության ժամանակ է պարզվել, որ ձերբակալվածները կրոնական ծայրահեղական խմբավորման անդամներ են։
Ներկա դրությամբ օպերատիվ քայլեր են ձեռնարկվում խմբավորման մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը