Աշխարհ

11.02.2019 20:05


Դե Նիրոն դատարանից դուրս գալուց հետո գոռալով «հարձակվել է» վարորդի վրա

Դե Նիրոն դատարանից դուրս գալուց հետո գոռալով «հարձակվել է» վարորդի վրա

Վերջերս հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոյի երկրպագուները ականատես են եղել տհաճ իրավիճակի։ Մանհեթթենի դատարանի շենքի մոտ դերասանը բղավել է ձեռքերը թափահարելով, սպառնացել։ Այս մասին գրում է life.ru–ն՝ «Page Six»–ին հղումով։

75–ամյա Դե Նիրոն զարմացրել է իր երկրպագուներին, որոնց պատահաբար հանդիպել է Նյու Յորքի փողոցներում։

Հերթական ծանր դատական լսումներից հետո, որտեղ դերսանը պայքարում էր 7–ամյա դստեր խնամակալության համար, Դե Նիրոն չի գտել վարոդին իր տեղում և չի կարողացել զսպել զայրույթը։

Ականատեսները դերասանին բռնացրել են հեռախոսով բղավելուց. նա աշխատել է թերթով պաշտպանվելով խույս տալ լուսանկարիչներից։

«Դու անհրաժեշտ տեղում չես։ Այնտեղ չես, որտեղ մեզ իջեցրել ես... Իսկ հիմա այս վայրը լի է լուսանկարիչներով»,–բղավել է հոլիվուդյան դերասանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը