Աշխարհ

12.02.2019 17:49


Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 11․9 տոկոսի

Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 11․9 տոկոսի

Թուրքիայի Սոցիալական քաղաքականության կիրառման և ուսումնասիրության կենտրոնի (SPM) զեկույցի համաձայն՝ երկրում գործազրկության մակարդակը շարունակում է աճել։

Զեկույցի համաձայն՝ 2018թ․ նոյեմբերին Թուրքիայում գործազրկության մակարդակը հոկտեմբերի համեմատ աճել է 0․3 տոկոսով՝ հասնելով 11․9 տոկոսի։ Նույն շրջանում ոչ գյուղատնտեսական ոլորտում գործազրկության աճը կազմել է 0․4 տոկոս՝ հասնելով 14 տոկոսի։

Ըստ SPM-ի հաշվարկների՝ աշխատանք ունեցողների թիվը նվազել է 0․5 տոկոսով՝ կազմելով 47 տոկոս, իսկ մասնավորապես արդյունաբերության ոլորտում աշխատողների թիվը կրճատվել է 44․000-ով՝ հասնելով 5 մլն 652․000-ի։

2018թ․ սեպտեմբերին գործազրկության մակարդակը կազմել էր 11․4 տոկոս, աշխատանք ունեցողների թիվը՝ 47․8 տոկոս, իսկ արդյունաբերության ոլորտում աշխատողների թիվը կազմել էր 5 մլն 699․000։

Այսպիսով, կազմակերպությունը արձանագրել է, որ 2018թ․ սեպտեմբեր–նոյեմբեր եռամսյակում Թուրքիայում գործազրկության մակարդակը շարունակաբար ավելացել է, իսկ աշխատանք ունեցողների և արդյունաբերության ոլորտի աշխատակիցների թիվը՝ նկատելիորեն նվազել։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը