Աշխարհ

02.03.2019 15:56


«Apple»–ը հրապարակել է «iPhone»–ով արված 10 լավագույն լուսանկարները (ֆոտոշարք)

«Apple»–ը հրապարակել է «iPhone»–ով արված 10 լավագույն լուսանկարները (ֆոտոշարք)

«Apple» ընկերությունը հրապարակել է «Լուսակարված է iPhone–ով» միջազգային ֆոտոմրցույթի հաղթողների անունները։ hitech.vesti.ru–ի փոխանցմամբ՝ ընտրված 10 լավագույն լուսանկարները կփակցվեն փողոցների գովազդային վահանակներին, «Apple»–ի տարբեր խանութներում, ինչպես նաև կբեռնվեն համացանցում։

Մրցույթը տևել է հունվարի 22–ից փետրվարի 7–ը։ Մասնակիցները պիտի լուսանկարեին iPhone 7–ից մինչև iPhone XS Max մոդելներով և լուսանկարները ներբեռնեին «Instagram» կամ «Twitter» սոցցանցեր՝ #ShotOniPhone հեշթեգով։

Թույլատրվում էր խմբագրել պատկերը «Ֆոտո» կամ այլ կողմնակի գործիքներով։

Ժյուրիի կազմը բաղկացած էր 11 անձից։ Նրանց թվում էր նաև ԱՄՆ 44–րդ նախագահ Բարաք Օբամայի լուսանկարիչ Փիթ Սոուզան։

7or.am

1 (1) 1 2 (1) 2 3 (1) 3 3 4 (1) 4 6 7

Այս խորագրի վերջին նյութերը