Լրահոս

13.04.2019 11:35


Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը

Կյանքի 62-րդ տարում կյանքից հեռացել է Կապանի պետական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը:

Այս մասին նշված է Հայաստանի թատերական գործիչների միության «Ֆեյսբուք»-ի էջում:

«Հայաստանի թատերական գործիչների միությունը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքի 62-րդ տարում կյանքից հեռացել է Կապանի պետական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը: Կամո Արզումանյանի հոգեհանգիստը կկայանա ապրիլի 14-ին, ժամը 18։00-ին` Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը` ապրիլի 15-ին, ժամը 12։00-ին` Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնում»,-նշված է հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը