Քաղաքական

15.04.2019 15:23


Մեկ փոխվարչապետ կկրճատվի, 5 նախարարություն կփակվի

Մեկ փոխվարչապետ կկրճատվի, 5 նախարարություն կփակվի

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի շուրջ մի քանի ամիս շարունակ կառավարությունում քննարկումներ էին։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ դրանով կրճատվելու է փոխվարչապետերի թիվը՝ 3-ի փոխարեն լինելու է երկուսը։ Նկատենք, որ այժմ արդեն երկուսն են փոխվարչապետերը, թեպետ օրենքում փոփոխությունը պաշտոնապես չի ընդունվել։

Նախատեսվում է 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը՝ 1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, 2) առողջապահության նախարարություն, 3) արդարադատության նախարարություն, 4) արտակարգ իրավիճակների նախարարություն, 5) արտաքին գործերի նախարարություն, 6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, 7) շրջակա միջավայրի նախարարություն, պաշտպանության նախարարություն, 9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, 10) բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էր), 11) Էկոնոմիկայի նախարարություն, 12) ֆինանսների նախարարություն:

Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին և կստեղծվի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակաատրի ինստիտուտ։ Սփյուռքի նախարարության աշխատակիցները կտեղափոխվեն վարչապետի աշխատակազմ, բայց, նախարարի խոսքով, մի քանի ամիս անց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտում կրճատվելու արդյունքում մնալու է 20-25 աշխատակից։ «Նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատաեղերը հիմնականում վերաբերվելու են քաղաքական ու հայեցողական պաշտոններին՝ նախարարներին, նրանց տեղակալներին, օգնականներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններից գլխավոր քարտուղարներին ու նրանց տեղակալներին։ Նշված հաստիքների թվային ցուցանիշը կազմում է մի քանի տասնյակ», - ասաց Արտակ Զեյնալյանը։

Աղբյուրը՝ armdaily.am

Այս խորագրի վերջին նյութերը