Լրահոս

19.04.2019 10:30


Նուռնուս գյուղում հայտնաբերվել է զինամթերք

Նուռնուս գյուղում հայտնաբերվել է զինամթերք

Ապրիլի 18-ին՝ ժամը 17:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցներում՝ «Ուրց» թաղամասի 2-րդ փողոցի այգետնակներից մեկում, հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնականման առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Նուռնուսի ամառանոցների «Ուրց» թաղամասի 2-րդ փողոցի այգետնակներից մեկին հարակից հողատարածքում հայտնաբերվել են ականանետի գլխիկ՝ 62 մմ-անոց, 3 բեկորային նռնակ, Կալաշնիկովի ինքնաձիգի դետալներ, փամփուշտ (2 հատ, 5x45 մմ) և անհայտ ծագման պայթուցիկ փոշի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղափոխել են հայտնաբերված զինամթերքը:

Այս խորագրի վերջին նյութերը