Լրահոս

29.03.2010 17:50


Բակո Սահակյանը Դմիտրի Մեդվեդևին ցավակցական ուղերձ է հղել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ  է հղել ՌԴ նագահ Դմիտրի Մեդվեդևին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչական գործողության առնչությամբ։ Ուղերձում մասնավորապես ասված է.

«Մեծարգո Դմիտրի Անատոլիի։ Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն և զորացկություն եմ հայտնում Ձեզ և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած չարամետ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ քաղաքացիների կյանքեր է խլել:

Այս համաժողովրդական վշտի պահին մենք ձեզ հետ կիսում ենք կորստի ցավը, հոգու արիություն և տոկունություն մաղթում զոհվածների հարազատներին ու մերձավորներին»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը