Աշխարհ

01.05.2019 15:25


Միլիարդատեր Սարկիսովի որդուն հրաշքով են հանել անգիտակից վիճակից աղմկոտ երեկույթից հետո

Միլիարդատեր Սարկիսովի որդուն հրաշքով են հանել անգիտակից վիճակից աղմկոտ երեկույթից հետո

Հայտնի օլիգարխ Սերգեյ Սարկիսովի որդին մահվան եզրին է հայտնվել մոսկովյան ակումբներից մեկում անցկացրած բուռն երեկույթից հետո։

«Սև արքայազնը», ինչպես ինքն է իրեն անվանում, վերակենդանացման բաժանմունք է ընկել դեռևս ապրիլի 14–ին։ StarHit–ի փոխանցմամբ՝ բժիշկներից մեծ ջանքեր է պահանջվել «նախանձելի փեսացուին» անգիտակից վիճակից դուրս բերելու համար։

Ներկայումս Սարկիսով կրտսերի ինքնազգացողությունը բարելավվել է. բժիշկների հավաստմամբ՝ նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Ինքը Սարկիսովը դեռ չի մեկնաբանում կատարվածը։

Լրագրողների տեղեկություններով՝ կատարվածի հնարավոր պատճառ կարող էր հանդիսանալ արգելված պատրաստուկների չարաշահումը, ինչը դեռ չի ապացուցվել։

«РЕСО-Гарантия»–ի տնօրենի 20–ամյա որդին, որի ընտանիքը, Forbes–ի տվյալներով, 6–րդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում, վարում է երկնագույն «Bentley» և ժամանակն անցկացնում ռուս հայտնի երգիչների հետ։

ԶԼՄ–ի տվյալներով՝ Սարկիսով կրտսերը սովորում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ միաժամանակ աշխատելով հոր ընկերությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը