Աշխարհ

12.05.2019 18:25


Երևանից ուղևորվող մինիվենը շրջվել է Ստավրոպոլում․ ՀՀ քաղաքացիներ են տուժել

Երևանից ուղևորվող մինիվենը շրջվել է Ստավրոպոլում․ ՀՀ քաղաքացիներ են տուժել

Հայաստանից Օմսկ ուղևորվող մինիվենը շրջվել է Ստավրոպոլի մայրուղու վրա։ Երեք մարդ վնասվածք է ստացել, զոհեր չկան։ Այս մասին այսօր հայտնում է ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչության Ստավրոպոլի մարզի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Սովետսկոեի շրջանի Նինի գյուղի մոտակայքում։

Մասնավորապես՝ Մինվոդի–Կոչուբեյ ավտոմայրուղու 257-րդ կիլոմետրի վրա անիվի վնասվածքի պատճառով շրջվել է Երևանից Օմսկ ուղևորվող Nissan Elgrand միկրոավտոբուսը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մեքենայում ութ մարդ է եղել, երեքը տուժել են։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տուժածները հետազոտություն անցնելու նպատակով հիվանդանոց են տեղափոխվել, նրանք փափուկ հյուսվածքների վնասվածքներ են ստացել։ Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են։

ՃՏՊ-ի վայրում արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներ են աշխատում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը