Աշխարհ

15.05.2019 11:25


Կաննի կինոփառատոնի բացումը. կարմիր գորգի աստղերը (լուսանկարներ)

Կաննի կինոփառատոնի բացումը. կարմիր գորգի աստղերը (լուսանկարներ)

Առափնյա Կրուազետի Լազուրե ափին տեղի է ունեցել Եվրոպայի գլխավոր կինոիրադարաձության՝ Կաննի 72-րդ փառատոնի բացումը։ Տարվա կինոդիտումը սկսվել է Ջիմի Ջարմուշի «Մահացած ողջ մեռյալները» ֆիլմից։ Ցուցադրությանը ներկա էր ռեժիսորը, իսկ կարմիր գորգին նկատվել են նրա բազմաթիվ ընկերներ ու կոլեգաներ՝ Ջուլիանա Մուր, Խավյեր Բարդեմ, Շարլոտա Գենսբուր, Էլ Ֆանինգ, Ադամ Դրայվեր, Խլոե Սեվինի, Սելենա Գոմես, Եվա Լոնգորիա եւ այլք։

«Կանիի կինոփառատոն 2019»-ի կարմիր գորգի համար ամենաանկեղծ զգեստներն ընտրել են Ալեսանդրա Ամբրոսիան, Սելենա Գոմեսը եւ այլ՝ այդ կերպ թելադրելով հիմնական միտումը՝ առավելագույնս խորը դեկոլտե։

Սելենա Գոմեսն ընտրել էր Louis Vuitton-ի յուրօրինակ զգեստը, իսկ Ջուլիանա Մուրը հանրության առաջ հայտնվել է Dior-ի զմրուխտյա զգեստով, որը նրան երիտասարդացրել է 20 տարով. չես կարող մտածել, որ նա շուտով կդառնա 60 տարեկան։

Եվա Լոնգորիան եւս անկեղծ հագուստ էր ընտրել. դերասանուհին չէր համբերում ցուցադրել՝ ինչպես է վերականգնվել առաջնեկի ծնունդից հետո։ Թիլդա Սուինթոնը «փակվել էր» բոլորից՝ ընտրելով զգեստ, որն ավելի շատ միջնադարյան օղազրահ էր հիշեցնում։

NEWS.am Style-ն առանձնացրել է աստղերի ամենաոճային կերպարները։

Թիլդա Սուինթոն

Ջուլիանա Մուր

Էլ Ֆանինգ

Սելենա Գոմես

Ալեսանդրա Ամբրոսիո

Եվա Լոնգորիա

Խավյեր Բարդեմ եւ Շարլոտա Գենսբուր

Իզաբել Գուլար

Խլոե Սեվինի եւ Սելենա Գոմես

Կարոլին դե Մեգրե

Լուսանկարները՝ Reuters, Grazia

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը