Լրահոս

16.05.2019 17:05


Հունան Ավետիսյան փողոցում ավտոբուսը հարվածել է հետիոտնին. վերջինը մահացել է

Հունան Ավետիսյան փողոցում ավտոբուսը հարվածել է հետիոտնին. վերջինը մահացել է

Երևանի Հունան Ավետիսյան փողոցում մայիսի 16-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ նախնական տվյալներով՝ 8 համարի ավտոբուսը կանգառ է կատարել չնախատեսված վայրում: Ավտոբուսից դուրս եկած միջին տարիքի կինը փորձել է հատել փողոցը մեքենայի առջևով: Այդ պահին համընթաց երթևեկող 3 համարի ավտոբուսը հարվածել է փողոցը հետիոտն երթևեկության համար չնախատեսված հատվածով անցնող կնոջը: Հարվածի հետևանքով վերջինս մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը