Աշխարհ

23.05.2019 19:10


Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 1918թ. մայիսի 28-ին հիմնադրված Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության 101-ամյակի կապակցությամբ:

Էրդողանի շնորհավորական ուղերձում ընդգծել է.

«Ցանկանում եմ նշել, որ վճռական ենք էլ ավելի ուժեղացնելու մեր ռազմավարական հարաբերությունները, որոնք ընդլայնվել են «մեկ ազգ և երկու պետություն» կարգախոսով»:

Նրա խոսքով` Թուրքիան հպարտանում է Ադրբեջանի ցանկացած մեծ հաջողությամբ:

«Հավատում եմ, որ առաջիկայում նույնպես մեր սերտ հարաբերությունները կարևոր ներդրում կունենան մեր տարածաշրջանի և մեր տարածաշրջանից դուրս խաղաղության, բարօրության և կայունության հաստատման համար»,-նշված է ուղերձում:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը