Աշխարհ

31.05.2019 10:50


Ամստերդամում դանակահարել են ծանրամարտի չեմպիոն Մելինե Դալուզյանին

Ամստերդամում դանակահարել են ծանրամարտի չեմպիոն Մելինե Դալուզյանին

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Մել Դալուզյանն Ամստերդամում դանակահարվել է։ Այս մասին հայտնել է Ամստերդամում գտնվող ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանը։

«Երկու դիմակավորված անձ, զինված դանակով, այսօր ցերեկն Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին։ Իմ լավ ընկերը՝ Մելը, այդ պահին գնումներ էր կատարում, և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին։

Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։ Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խոր հարվածներ հասցնել Մելին կրծքավանդակի ու մեջքի շրջանում։ Այնուամենայնիվ, Մելն անգամ վիրավոր վիճակում թույլ չի տվել նրանց փախչել։

Մելն այժմ հոսպիտալում է, վիճակը՝ ստաբիլ։ Կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Հոլանդական ԶԼՄ-ները հերոսական են որակում նրա արարքը։

Հ.Գ. Մել Դալուզյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր է, որ ներկայացրել է Հայաստանը։ Տրանսգենդեր աթլետը քաղաքական ապաստան է ստացել և երեք տարի է՝ բնակվում է Նիդերլանդներում»,- գրել է Արթուր Մինասյանը։

Այս խորագրի վերջին նյութերը