Աշխարհ

03.06.2019 18:19


Թուրքիան «ամբողջ մարդկության հույսն է». Էրդողանն իր ամպլուայի մեջ է

Թուրքիան «ամբողջ մարդկության հույսն է». Էրդողանն իր ամպլուայի մեջ է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ Թուրքիան «ինչպես նախկինում՝ շարունակում է մնալ ամբողջ մարդկության հույսը»՝ իր «ժողովրդավարությամբ եւ տնտեսությամբ», փոխանցում է Hurriet-ը:

«Թուրքիան, ինչպես նախկինում, շարունակում է մնալ իր բոլոր բարեկամների եւ մարդկության հույսը, չնայած ենթարկվում է ահաբեկչական հարձակումների, շրջափակումների եւ ծուղակների, բայց ոտքի վրա կանգուն է իր ժողովրդավարությամբ եւ տնտեսությամբ»,- հայտարարել է Էրդողանը Ուրազա-Բայրամի իր ուերձում:

Նրա խոսքով՝ աշխարհը զգալի փոփոխություններ է կրել, բայց Թուրքիան պատրաստ է «ամբողջ ուժով դիմակայել այս կրիտիկական շրջանը»:

Նա հավելել է, որ Թուրքիան շահավետ դիրքում է՝ իր ներդրումներով, նախագծերով եւ պետական ծառայություններով, որոնք իրականացվել են վերջին 17 տարում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը