Լրահոս

06.04.2010 17:24


Էրդողանն ուղերձներով է մեկնելու Վաշինգտոն

Թուրքական ԶԼՄ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Հայաստանի նախագահին փոխանցելու է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար անհրաժեշտ է երկու կողմի ղեկավարների ուժեղ կամքը, արձանագրությունների վավերացման համար անհրաժեշտ է կանգնեցնել Սփյուռքի գործողությունները և համատեղ խոսել Մինսկի գործընթացի վերաբերյալ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային էլ Թուրքիայի վարչապետը 3 ուղերձ է ներկայացնելու՝ ճնշում գործադրել, որ Հայաստանն ընդունի մադրիդյան փաստաթուղթը, Կովկասում կայունության համար թե՛ ԼՂ խնդրում, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ ԱՄՆ-ը պետք է իր դերակատարումն իրականացնի, և Թուրքիան Բաքվից չի կարող հրաժարվել:

 

Այս խորագրի վերջին նյութերը