Քաղաքական

12.06.2019 14:35


«Ադրբեջանը հետևողականորեն նախապատրաստվում է պատերազմի». Կարեն Վրթանեսյան (տեսանյութ)

«Ադրբեջանը հետևողականորեն նախապատրաստվում է պատերազմի». Կարեն Վրթանեսյան (տեսանյութ)

«Միշտ հարցեր են լինում, թե Ադրբեջանի զորավարժությունները ինչ մեսիջ են տալիս հայկական կողմին: Իհարկե, զորավարժությունները մեսիջ տալիս են, բայց պետք է հասկանանք, որ Ադրբեջանը հետևողական ձևով նախապատրաստվում է պատերազմի: Իրենց պատերազմի տեսլականն այն է, որ նրանք Նախիջևանում ունենալու են ակտիվ պաշտպանություն, իսկ հարձակողական գործողությունները լինելու են Արցախի կողմից»,- հունիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Շատ ավելի նպատակահարմար է Նախիջևանի հատվածում դիմել պաշտպանության, իսկ Արցախի հատվածում՝ անցնել գործողությունների: Նախիջևանը եթե մնում է մենակ, բավականին խոցելի է, բայց պետք է հասկանանք, որ եթե Արցախում իրավիճակը շատ թեժանա, մենք ստիպված ենք լինելու ավելորդ ուժեր պահել Նախիջևանի մոտ, քանի որ Նախիջևանի առանձին բանակը բավականին ռեսուրսներ ունի, և ինչ-որ պահերի նրանք կարող են խփել մեր կոմունիկացիաներին»,- հավելեց Վրթանեսյանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը