Լրահոս

12.06.2019 15:45


Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 3 վիրավորներից հղի կինը հիվանդանոցում մահացել է (լուսանկար)

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 3 վիրավորներից հղի կինը հիվանդանոցում մահացել է (լուսանկար)

Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 35 VP 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Սեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետեւ առաջ ընթանալով՝ բախվել բետոնե պարսպին եւ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Վթարի հետեւանքով վարորդն ու 2 ուղեւորները, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները վարորդի կինն ու մայրն են։

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից հղի կինը մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը