Քաղաքական

13.06.2019 16:50


«Իսկ ինչո՞ւ պետք է Գագիկ Ծառուկյանը ներկայանար. «պաժառ» օպերացիան եղել է կազմակերպված»․ Նաիրա Զոհրաբյան

«Իսկ ինչո՞ւ պետք է Գագիկ Ծառուկյանը ներկայանար. «պաժառ» օպերացիան եղել է կազմակերպված»․ Նաիրա Զոհրաբյան

Մենք մնում ենք մեր այն վստահ համոզմանը, որ այդ «պաժառ» օպերացիան եղել է կազմակերպված, և ես անձնապես կարծում եմ, որ մեր ոստիկանությունն ունի այնքան պոտենցիալ և ունի այնքան օպերատիվ տեղեկատվություն, որ այս միջադեպը բացահայտվի: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան և բնակարանի մուտքը հրկիզելու դեպքին:

Խոսելով Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանի այն հայտարարության մասին, թե Գագիկ Ծառուկյանը պատռել է հարցաքննության հրավիրելու ծանուցումը՝ Զոհրաբյանն ասաց. «Ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ պարոն Ծառուկյանը ստացել է, չի ստացել և ինչ կերպ է վերաբերվել այդ ծանուցմանը, բայց մեզանից որևէ մեկը չի պատրաստվում ասել ավելին, և մեր հայտարարությունները, որ մենք ունենք ողջախոհ կասկածներ առ այն, որ սա եղել է կազմակ՝երպված, կարծում եմ՝ բավարար են, և ոստիկանությունը շատ ավելի լավ կանի՝ զբաղվի կոնկրետ իր պարտականությամբ, կոնկրետ այս դեպքի բացահայտումով: Որքան օպերատիվ սկսի զբաղվել, այնքան շատ արագ հանրությունը և, մասնավորապես, աբովյանցիները կլսեն այն անձանց անունները, որոն կանգնած են այս անհեթեթագույն սադրանքի հետևում»:

Ճշտող հարցին՝ երբ ասում են կազմակերպված սադրանք, նկատի ունեն ուղղված ԲՀԿ-ի դե՞մ, Զոհրաբյանն ասաց՝ չգիտի՝ ում դեմ է ուղղված, բայց իրենք կասկածում են, որ դա կազմակերպված ակցիա էր. «Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ողջամիտ կասկած ունենալու այս կամ այն միջադեպի և իրադարձության վերաբերյալ: Թող ոստիկանությունն իր տեղեկություններով, իր ապացուցողական բազայով հերքի մեր ողջամիտ կասկածները»:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին, քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան և բնակարանի մուտքն էին հրկիզել, հարուցվել էր քրեական գործ։ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեն այս քրեական գործում ներգրավել է վկայի կարգավիճակով։ Ծառուկյանը հարցաքննությանը չէր ներկայացել:

Այս խորագրի վերջին նյութերը