Քաղաքական

28.06.2019 15:50


Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են ձերբակալվածներին

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են ձերբակալվածներին

այաստանի և Ադրբեջանի իշխանությունները միմյանց մեկական ձերբակալվածի են փոխանակել: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեից։

«Հայրենադարձումը տեղի է ունեցել այսօր, ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ»,–հայտնեցին ԿԽՄԿ–ից։

Իսկ թե ում մասին է խոսքը, ովքեր են փոխանակվել, ԿԽՄԿ–ից հայտնեցին, որ այդ մասին հայտնել չեն կարող։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ Facebook սոցիալական կայքի իր էջում հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են 2019–ին մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։

«Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան ՀՀ-ն վերադարձնում է առանց որևէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա: Այս գործընթացն իրականացվել է ԿԽՄԿ-ի և մասնավորապես` Հայաստանում կազմակերպության առաքելության հետ սերտ համագործակցության միջոցով: Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը»,–նշել է նա։

ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը, որը մտավոր խնդիրներ ունի, մեծացել է մանկատանը և Ադրբեջանում էր հայտնվել 2017թ-ի հունիսի 20-ին՝ հատելով հայ-ադրբեջանական սահմանը Տավուշի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 16-ին ազգությամբ ադրբեջանցի Էլվին Իբրահիմովը ՀՀ սահմանը հատել էր Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի սահմանը։ Ավելի ուշ նա ընտանիքի հետ կապ հաստատելու և տեսակցելու ցանկություն էր հայտնել։

Այս խորագրի վերջին նյութերը