Քաղաքական

28.06.2019 20:35


Կոնդի բնակիչներն ակցիա են իրականացնում Փաշինյանի առանձնատան մոտ (տեսանյութ)

Կոնդի բնակիչներն ակցիա են իրականացնում Փաշինյանի առանձնատան մոտ (տեսանյութ)

Կոնդի բնակիչները ակցիա են իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատան դիմաց: Նրանք պահանջում են կրկին չափագրել իրենց տները և սեփականության նոր վկայական տրամադրել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց բնակիչներից մեկը:

«Հիմա շարժվում ենք Պռոշյան փողոցով, գնում ենք դեպի Նիկոլ Փաշինյանի առանձնատուն:Մենք մեր պահանջները ներկայացրել էինք քաղաքապետարան, բայց իրենք երկու ամիս է ոչ մի բան չեն անում, միտումնավոր սլաքները ուղում են դեպի վարչապետ: Վարչապետը կարգադրել է ստեղծել հանձնաժողով, առաջարկություններ անել, բայց այսօր նորից քաղաքապետարանում Ճ կլասի մասնագետ մեզ ասում է, թե դա իրենց լիազորությունների մեջ չէ: Մենք ասում ենք, որ քաղաքային իշխանության լիազորությունն է»,-նշեց նա:

Ըստ նրա՝ միտումնավոր ձգում են հարցը, սլաքները ուղղում են վարչապետի վրա, «իրենք էլ գնում են, որ վարչապետին ասեն, որ զբաղվի հարցով»:

«Կարող է վարչապետը մեզ ներս հրավիրի, մի բաժակ կոֆե տա, չգիտեմ... Տեսնենք՝ ինչ կլինի»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը