Քաղաքական

29.06.2019 20:33


«Հաջորդ անգամ անունս չմոռանաս». Սասուն Միքայելյանը «նկատողություն» արեց Պնախարարի խորհրդականին (տեսանյութ)

«Հաջորդ անգամ անունս չմոռանաս». Սասուն Միքայելյանը «նկատողություն» արեց Պնախարարի խորհրդականին (տեսանյութ)

«Եռաբլուր» պանթեոնում այսօր՝ հունիսի 29-ին, Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկող պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը միջոցառման մասնակիցներին ներկայացնելիս մոռացել է նշել Սասուն Միքայելյանի անունը:

Միքայելյանը «նկատողություն» արեց Վարդան Ավետիսյանին՝ հիշեցնելով, որ ինքը ե՛ւ ԱԺ պատգամավոր է, ե՛ւ ԵԿՄ նախագահ. «Ես ԵԿՄ նախագահ եմ ու Ազգային ժողովի պատգամավոր, էլ հաջորդ անգամ անունս չմոռանաս»:

Վարդան Ավետիսյանը հրապարակավ ներողություն խնդրեց. «Ես նորողություն եմ խնդրում, որովհետեւ ԵԿՄ նախագահի, ԱԺ պատգամավոր պարոն Սասուն Միքայելյանի անունը մոռացա, չէի ասել»:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը