Քաղաքական

01.07.2019 11:00


ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ

ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ կառավարության նախաձեռնությամբ։

Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 13 հարց։ Այսօր կքննարկվեն այն օրինագծերը, որոնք ընդունվել են առաջին ընթերցմամբ:

Դրանց թվում են՝

-«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

-«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

-«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին:

Այս խորագրի վերջին նյութերը