Քաղաքական

02.07.2019 12:05


Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով դատական նիստը` ուղիղ

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով դատական նիստը` ուղիղ

Մեկնարկել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստը։ Մանվել Գրիգորյանը ներկա է դատական նիստին։ Ներկա են նար բուժաշխատողներ։

62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Հիշեցնենք՝ հունիսի 3-ին Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Պաշտպանական կողմն ահազանգում էր, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում: Հունիսի 6-ին դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում Գրիգորյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

Այս խորագրի վերջին նյութերը