Քաղաքական

04.07.2019 18:02


ՍԴ-ում ճգնաժամ չկա, ես ՍԴ նախագահն եմ. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

ՍԴ-ում ճգնաժամ չկա, ես ՍԴ նախագահն եմ. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ի պատասխան Tert.am-ի հարցի:

«ՍԴ-ի դատավորների հավաքական դիրքորոշումը դուք տեսել եք այդ հայտարարության տեքստում»,-ասաց նա:

Հարցին էլ՝ ինչպե՞ս է տեսնում ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը, Թովմասյանն ասաց, որ խնդիր չի տեսնում, և եթե խնդիր չի տեսնում, ապա լուծման մասին չի կարող խոսել:

Իսկ թե ինչպես է աշխատում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, Թովմասյանը պատասխանեց. «Աշխատում ենք հանգիստ, քննարկումների մի մասին մասնակցում է, նիստերին չի մասնակցում»:

Հրայր Թովմասյանը ՍԴ դատավո՞ր է, թե՞ անդամ: Այս հարցին ի պատասխան նա ասաց՝ ՍԴ նախագահ է: Ըստ նրա՝ «ՍԴ անդամ» և «դատավոր» հասկացությունների միջև տարբերություն չկա: Թովմասյանը նաև նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը