Քաղաքական

05.07.2019 14:50


«Յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի տեղ և մեկնաբանում Սահմանադրությունը». Սերժ Սարգսյան (տեսանյութ)

«Յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի տեղ և մեկնաբանում Սահմանադրությունը». Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Հունիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ խորհրդանշական այցելություն կատարեցին Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան և Տեղերի վանական համալիր։

Այցի ավարտին լրագրողների հարցին` արդյոք երրորդ նախագահը հետևո՞ւմ է Արցախի շուրջ ընթացող գործընթացներին և ի՞նչ տպավորություն է ստացել, Սարգսյանը պատասխանել է, որ հետևում է բոլոր գործընթացներին։ Իսկ տպավորությունների մասին նախագահը խոստացավ՝ հետո կանդրադառնա։ Հարցին՝ ե՞րբ կանդրադառնա, Սերժ Սարգսյանը կատակով պատասխանեց՝ շոգերն անցնելուց հետո։

Անդրադառնալով Սահմանադրության օրվան՝ Սերժ Սարգսյանը նախ շնորհավորեց օրվա առթիվ, ապա ասաց.

«Մաղթում եմ, որ ամեն կերպ պաշտպանեք մեր Սահմանադրությունը՝ անկախ այն հանգամանքից լավ եք համարում, թե վատ։ Մեզանից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի, իրավաբանի տեղ և փորձում մեկնաբանություններ տալ, ինչ կա մեզ համար՝ պարզ է»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը